Ռոբերտո Կառլոս. «Հիմա Զիդանն ավելի հաճախ է ժպտում»
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը կարծիք հայտնելով «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին` նշել է, որ Զիզուի արտաքինի մեջ ավելացել է մի շատ կարևոր հանգամանք` ժպիտը: Այս մասին տեղեկացնում է «Onda Cero»-ն:
«Հիմա Զիդանն ավելի հաճախ է ժպտում, քան ֆուտբոլիստ եղած տարիներին: Ոզում եմ, որ նա երկար տարիներ շարունակի գլխավորել «Ռեալը»: Ոչ մի մարզիչ «Արքայական ակումբում» չի կարողացել հասնել այն ամենին, ինչն այս կարճ ժամանակահատվածում հաջողվեց անել Զիդանին»,- ասել է Կառլոսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում