Ֆուտբոլիստը հարվածել է կին մրցավարին
Արգենտինացի մրցավար Մարիա Եվգենյա Ռոկկոն հայտարարել է, որ ներքին առաջնության «Կիլմես»-«Դեպորտիվո դե Մերլո» (2:1) հանդիպման ավարտից հետո պարտված թիմի ֆուտբոլիստներից մեկը հարձակվել է իր վրա և հարվածել: Այդ խաղում նա կատարում էր եզրային մրցավարի պարտականությունները: Սկանդալային իրավիճակում հայտնված ֆուտբոլիստն Էմանուել Ֆրանցեսն է: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
«Երբ հանդիպումն ավարտվեց, ոչ բոլոր ֆուտբոլիստները գնացին հանդերձարան: «Դեպորտիվոյի» խաղացողներից մի քանիսը վազեցին գլխավոր մրցավարի մոտ: Ես նույնպես մոտեցա, որպեսզի հանդարտեցնեմ կրքերը: Նրանք պնդում էին, որ մրցակից թիմի ֆուտբոլիստներն առաջին գոլը խփել են ձեռքով խաղից հետո: Հետո մոտեցան անվտանգության աշխատակիցները: Կանգնած էի, երբ զգացի, որ մեկը հետևից հարվածեց ինձ: Երբ թեքվեցի, տեսա, որ դա 7 համարի ֆուտբոլիստն էր:
Սկզբում մտածում էի, որ գուզե նա ցանկացել է հարվածել գլխավոր մրցավարին կամ մեկ այլ ուրիշին, սակայն այդ պահին իմ կողքին ոչ ոք չկար կանգնած: Հարվածելուց հետո նա անհետացավ և թաքնվեց թիմակիցների մոտ: Չէի կարողանում հավատալ, որ տղամարդը կարող է հարվածել կին մրցավարին»,- նշել է Մարիան, ով միջադեպի համար ոստիկանություն է դիմել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում