Միհրան Հարությունյանի վիրահատությունը բարեհաջող է անցել
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հայ ըմբիշ Միհրան Հարությունյանն այսօր Գերմանիայում վիրահատության է ենթարկվել: 27-ամյա ըմբիշի ուսի վիրահատությունը հաջող է անցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է ըմբշամարտի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Բադալյանը:
«Վիրահատությունն ավարտված է: Շնորհակալություն բժիշկ Գերդին` կատարած աշխատանքի համար: Առջևում վերականգնողական փուլն է, որը կտևի մի քանի ամիս: Ամեն ինչ լավ է: Հաճախորդն իրեն զգում է կայուն լավ»,- գրել է Արսեն Բադալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան