Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է մեկ տարում 2 հնավայրի ամրակայում
ՀՀ կառավարության նոր ծրագրի նախագծով նախատեսվում է միջազգային առաջավոր փորձի կիրառմամբ՝ մշակութային արտադրանքի և ծառայությունների պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանում, ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնելու համար նպաստավոր պայմանների ապահովում, այդ լեզուներով գրքերի և պարբերական մամուլի հրատարակմանն աջակցության ցուցաբերում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքում տեղադրված կառավարության ծրագրի նախագծից, որը նախօրեին կառավորության կողմից հավանության է արժանավել:
Ծրագրով նախատեսվում է մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պետություններում հայկական 400 պատմամշակութային հուշարձանների հաշվառում, վավերագրում և առկա տեղեկատվական շտեմարանի համալրում, Հայաստանում պատմամշակութային անշարժ հուշարձանների 200 պահպանական գոտիների նախագծում և հաստատում, պետական միասնական կադաստրային համակարգում 10 պատմամշակութային անշարժ հուշարձանների ներառում, 2 հնավայրերի ամրակայման, թանգարանացման և 15 հնագիտական վայրերի մշակութային գտածոների ուսումնասիրման և թանգարանացման աշխատանքների իրականացում:
Մեկ տարում Հայաստանի մարզերում իրականացվելու է 40 խոշոր մշակութային միջոցառում, երեխաների շրջանում մշակութային ժառանգության հասանելիության բարձրացման նպատակով ստեղծվելու է տարբեր տարիքային խմբերի համար 5 թանգարանում նոր մոտեցումներով ցուցադրական հարթակներ:
Ըստ նախագծի՝ 2017 թվականի ընթացքում ծրագրվում է թանգարանների վիրտուալ (նաև բջջային) տեղեկատվական համակարգերի ստեղծում, շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական ունակությունների զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացում, երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամն առնվազն 70 գործիքով համալրում, երաժշտական և արվեստի դպրոցների համար հայալեզու 20 անվանում ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում և տպագրում:
Հաջորդ տարվա ընթացքում իրականացվելու է օտարերկրյա պետություններում հայկական մշակույթի հանրահռչակմանն ուղղված առնվազն 90 մշակութային միջոցառում, պական աջակցությամբ իրականացվող 40 ծրագրի միջոցով ազգային մշակույթի հանրահռչակում, հանրության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացմանն ուղղված նպատակային 10 ծրագիր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա