«Շիրակի» պահանջը բավարարվել է
Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբն առարկություն էր ներկայացրել ՀՖՖ-ին՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Ալաշկերտ» - «Շիրակ» հանդիպման 32-րդ րոպեին գլխավոր մրցավար Սուրեն Բալյանի կողմից արձանագրված տուգանքի և 11 մետրանոց հարված նշանակելու հետ կապված ։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, այսօր ՀՖՖ-ն պատասխանել է «Շիրակի» առարկմանը։ Մրցավարական կոմիտեն քննարկելով դրվագը` բավարարել է գյումրեցիների պահանջը և մրցավար Սուրեն Բալյանին գնահատել է անբավարար։ Մրցավարը կորակազրկվի` համաձայն մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին կանոնակարգի։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում