Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մնալ ամենակարևորներից մեկը. Չի-Ֆուն Չան
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մնալ ամենակարևորներից մեկը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սինոփսիսի» նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանը՝ նախագահական նստավայրում ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ:
Նրա խոսքերով՝ շփումը, ինտերնետը և ՏՏ ոլորտի այլ միջոցները նպաստում են, որպեսզի Հայաստանում ոլորտը զարգանա:
«Ինձ դուր է գալիս հայկական մշակույթը, քանի որ այն դեպի ընտանիք և դեպի կրթություն է կողմնորոշված»,- ասաց Չի-Ֆուն Չանը:
Նա խոսքում ասել է, որ վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել:
«10 տարի առաջ «Սինոփսիսի» ճարտարապետները չունեին այնքան շփում աշխարհի այլ երկրներում աշխատող հաճախորդների հետ, բայց այսօր Հայաստանի ճարտարագետներն աշխատում են աշխարհով մեկ սփռված մեզ համար կարևոր հաճախորդների ամենակարևոր նախագծերի վրա: Եվ ՏՏ ոլորտի այս մրցանակը շատ կարևոր է, քանի որ այն նախապատրաստում է հաջորդ սերնդի ՏՏ մասնագետների ճանապարհը»,- ընդգծել է Չի Ֆուն Չանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Նախագահի կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Հարակից հրապարակումներ`
- Լավագույն աշակերտներն ու ուսանողները ՏՏ ոլորտում
- Վաղվա Հայաստանը պետք է լինի ավելի կրթված. Սերժ Սարգսյան
- ՏՏ ոլորտը համալրվում է տաղանդաշատ պատանիներով. Հովիկ Մուսայելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան