Մոուրինյո. «Ժամանակն է, որպեսզի Մխիթարյանը վերադառնա նախկին խաղամակարդակին»
Եվրոպա լիգայի խաղարկության 3-րդ տուրի թուրքական «Ֆեներբախչեի» հետ կայանալիք հանդիպումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Պորտուգալացի մասնագետը նշել է, որ դեռ պարզ չէ Մխիթարյանի մասնակցության հարցը վերոնշյալ դիմակայությանը, սակայն հույս է հայտնել, որ հայ ֆուտբոլիստը կվերադառնա նախկին խաղամակարդային: Այս մասին տեղեկացնում է «Manchester Evening News»-ը:
«Մխիթարյանը վնասվածք ուներ, սակայն հիմա նա ապաքինվել է և մարզվում է առանց սահմանափակումների: Չեմ կարող հաստատել նրա մասնակցությունը վաղը կայանալիք դիմակայությանը, սակայն նա առողջ է և ժամանակն է, որպեսզի վերադառնա նախկին խաղամակարդակին: Մենք գիտենք, թե ինչ հաջողություններ Հենրիխը կարող է գրանցել»,- ասել է Մոուրինյոն: