Rolling Stones–ը չեղյալ է հայտարարել Լաս Վեգասի համերգը Միկ Ջագերի հիվանդության պատճառով
Բրիտանական լեգենդար The Rolling Stones խումբը չեղյալ է հայատարարել Լաս Վեգասում երկու համերգից մեկը մեներգիչ Միկ Ջագերի հիվանդության պատճառով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նշված է խմբի պաշտոնական կայքում:
«Ցավով հայտնում ենք, որ Rolling Stones-ի՝ հոկտեմբերի 19-ի համերգը T-Mobile Arena-ում չեղյալ է հայտարարվել: Խմբի մեներգիչ Միկ Ջագերը հիվանդացել է լարինգիտով, և բժիշկները խորհուրդ են տվել ձայնին հանգիստ տալ»,- նշված է խմբի կայքում:
Կազմակերպիչները կարող են համերգը տեղափոխել մեկ այլ օր: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք կկայանա հոկտեմբերի 22-ի համերգը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան