Իշխանությունը ծրագրում է մինչ նոյեմբերի 26-ը համաներում հայտարարել. «Ժողովուրդ»
Երկու ամիս է՝ մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համաներման վերաբերյալ։ Մինչ օրս ենթադրվում է, որ համապատասխան նախագիծը խորհրդարան կուղարկվի նոյեմբերի սկզբին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին նախատեսված է ՀՀԿ համագումարը, և իշխանությունները ծրագրում են համաներումն ընդունել մինչ այդ։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, համաներման ձգձգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանությունները դեռ չեն հստակեցրել, թե ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դեպքում համաներումն ինչ ազդեցություն կունենա։ Բացառված չէ, որ համաներմամբ խմբավորման անդամների մի մասը ևս ազատ արձակվի։ Ու երբ այս խնդրի հետ կապված քաղաքական որոշումը կայացվի, հնարավոր կլինի համաներման նախագիծը վերջնական տեսքով նախագահականից ուղարկել խորհրդարան։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին