Հայաստանի դեղերի համակարգում SOS պետք է բարձրացվի. Արամ Մանուկյան
Աշխարհում 4 մաֆիա կա, որն ամենաշատ փողն է բերում՝ զենքի ապօրինի և օրինական վաճառք, թմրադեղեր, անտիկվար իրեր, դեղեր: Հայաստանի դեղերի համակարգում SOS պետք է բարձրացվի, հայ ժողովորդի առողջապական խնդիրները, վիճակը վտանգված է,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության վավերացման հարցի քննարկմանն ունեցած ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը:
Ըստ նրա, Հայաստանի առկա բնակչության շուրջ 700 հազարը՝ թոշակառու, հաշմանդամություն ունեցող անձ, գրեթե ամենօրյա ռեժիմով դեղ է օգտագործում՝ թեկուզ մի կաթիլ աչքի դեղ կամ ցավազրկող, ու բախվում է լուրջ պրոբլեմների՝ գին և որակ:
«Հաճախ թոշակառուն պետք է որոշի՝ գնել որակով և թանկ, վստահելի դեղ, թե գնել էժան, որը կարող է ընդամենը մի կոճակ կավիճ լինի, չցավազրկի, շոկի առիթ հանդիսանա: Հենց այստեղ սկսում է աշխատել մաֆիան՝ կեղծ դեղեր, ժամկետանց դեղեր»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ա. Մանուկյանը նախ ներկայացրեց վիճակագրություն, որի համաձայն՝ աշխարհում մահից առաջ վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր մարդ միջինը ծախսում է դեղերի վրա մոտավորապես այնքան, ինչքան ամբողջ կյանքի ընթացքում, ապա ասաց. «Մենք ծերացող հասարակություն ենք, մահացողների տոկոսը հիմա բավականաչափ բարձր է»:
Նրա նաև նշեց, որ նույնսիկ մանկական սնունդն ու դեղերն են կեղծում: Պատգամավորի խոսքով՝ ազգային անվտանգության խնդիր է, պաշտպանությանը հավասարազոր խնդիր է, սակայն համակարգում բացիթողի վիճակ է, կա անպատասխանատու, անլուրջ պետական վերաբերմուք:
«Ցանկացած մարդ կարող է ցանկացած քանակի դեղ բերի, թունավորի որքան մարդու ուզի: Իրականում տեսականորեն, պրակտիկորեն այս բանը հնարավոր է: Սրա դեմն ո՞վ է առնելու»,- իր ելույթում ասաց Արամ Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Համաձայնագրի դրական ազդեցություններից կլինի այն, որ դեղերի գները կիջնեն. Բաբլոյան
- ՀՀ-ում կեղծ դեղեր չեն արտադրվում. Փոխնախարար
- ՀՀ-ի շուկայի ընդամենը 4 տոկոսն է ծածկվում տեղական արտադրության դեղամիջոցներով. Ս. Խաչատրյան
- ԵԱՏՄ-ից անկառավարելիորեն և չգրանցված ձևով անհատների կողմից դեղորայք է ներմուծվում ՀՀ. Փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին