Գորբաչովը և Բուշ-կրտսերը կօգնեն հաշտեցնել ՌԴ-ին և ԱՄՆ-ին
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը և նրա ամերիկացի գործընկեր Ջորջ Բուշ-կրտսերը պայմանավորվել են օգնել կարգավորելու Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են «Գորբաչով-հիմնադրամ»-ի մամուլի ծառայությունից:
«Մեր փորձը՝ սառը պատերազմի, սպառազինությունների մրցավազքի դադարեցում: Այդ տարիներին մեր երկրները՝ ԽՍՀՄ-ն և ԱՄՆ-ն, անցել էին դժվար փորձությունների միջով և Եվրոպայում, և Մերձավոր Արևելքում և դրանց միջից դուրս էին եկել արժանավայել»,- ասել է Գորբաչովը Բուշի և նախկին պետքարտուղար Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Խորհրդային միության նախկին առաջնորդը կարծում է, որ երկու երկրի այժմյան ղեկավարությունները պետք է այդ փորձից օրինակ վերցնեն, որպեսզի հասնեն կոմպրոմիսի:
«Եթե դուրս գանք այսօրվա փակուղուց, դա կլինի ընդհանուր հաղթանակ»,- հավելել է նա:
Հոկտեմբերի 10-ին Միխայիլ Գորբաչովը հայտարարել էր, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում տեղի է ունեցել փոխադարձ վստահության կոլապս: Նա կարծում է, որ այն կարելի է հաղթահարել միջազգային օրակարգի կարևոր հարցերի շուրջ երկխոսությունը վերսկսելով: