Կուրիլյան կղզիների մասին ճապոնական ակնարկները «տեղեկատվական ներարկումներ են». Դմիտրի Պեսկով
Կրեմլում «տեղեկատվական ներարկում» են որակել ճապոնական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունները, թե պաշտոնական Տոկիոն պատրաստվում է Ռուսաստանին համատեղ կառավարում առաջարկել Հարավային Կուրիլյան մի շարք կղզիների նկատմամբ: Այս մասին «Ռիա նովոստի» լրատվական գործակալության հաղորդմամբ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ճապոնիա կատարվելիք այցից առաջ Սինձո Աբէի կառավարությունը պետք է Մոսկվային առաջարկեր Կուրիլյան կղզիախմբում երկու փոքր կղզու կառավարումը:
Պեսկովը մատնանշել է, որ առավոտյան ճապոնական լրատվամիջոցները տարածել են այդ թեման, իսկ օրվա երկրորդ կեսին Ճապոնիայի պաշտոնական շրջանակները հերքել են այդ ինֆորմացիան, հետևաբար, ըստ ՌԴ նախագահի խոսնակի, մենկաբանության անհրաժեշտություն չի մնում:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան կարող է ճանաչել ՌԴ իշխանությունը Կուրիլյան երկու կղզիների նկատմամբ
- Ճապոնիայի վարչապետ. Կուրիլյան կղզիները Ճապոնիան համարում է հյուսիսային տարածքներ
- Ճապոնիան Մոսկվային Կուրիլյան կղզիների առումով նոր մոտեցում է առաջարկում
- Ճապոնիան «ցավալի» է համարել Կուրիլյան կղզիներում ռազմածովային բազա հիմնելու Ռուսաստանի պլանները
- Ռուսաստանը հնարավոր է Կուրիլյան կղզիներում ռազմաբազա տեղակայի
- Ճապոնիայի վարչապետը խոսել է «վաղեմի երազանքից»՝ Կուրիլյան կղզիների վերադարձից
- Կուրիլյան կղզիների վերաբերյալ Ճապոնացի նախարարի հայտարարությունը չի ազդի ՌԴ-ի հետ բանակցությունների վրա
- Մեդվեդևին «բացարձակ չի հետաքրքրում» Ճապոնիայի արձագանքը իր Կուրիլյան կղզիներ կատարած այցի առնչությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները