Լեհ ֆանատները Մադրիդում բախվել են ոստիկանների հետ
«Ռեալի» և «Լեգիայի» հանդիպումից առաջ լեհ ֆանատները կարգին աղմկել են Իսպանիայի մայրաքաղաքում։ Մոտ 3500 երկրպագուներ էին ժամանել Լեհաստանից՝ իրենց սիրելի թիմի խաղին հետևելու համար։ Բայց բոլորը չէ, որ տրամադրված էին միայն խաղին։ Զայրացած ֆանատների ամբոխն սկսել է բախվել ոստիկանների հետ այն ժամանակ, երբ վերջիններս նրանց մարզադաշտ էին ուղեկցում։ Մի քանիսը հարվածել են ոստիկաններին։ Բայց համալրում ստացած ոստիկաններին հաջողվել է հանգստացնել կատաղած երկրպագուներին։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լեհաստանում կայանալիք «Լեգիա»-«Ռեալ» հանդիպումը կարող է անցկացվել առանց հանդիսատեսի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում երկրպագուների դրսևորած անվայել պահվածքի համար։
Հիշեցնենք, որ Մադրիդում «Ռեալը» 5։1 հաշվով ջախջախել է «Լեգիային»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում