Ճապոնիան կարող է ճանաչել ՌԴ իշխանությունը Կուրիլյան երկու կղզիների նկատմամբ
Կուրիլյան վիճարկվող 4 կղզիներից երկուսի նկատմաբ Ճապոնիան կարող է ճանաչել ՌԴ իշխանությունը: Այս մասին հայտնում է RIA-ն:
Գործակալությունը նշում է՝ Տոկիոն հույս ունի, որ մինչև Վլադիմիր Պուտինի այցը խաղաղության հաստատման գործընթացում առաջընթաց կգրանցվի: Սինձո Աբէ-ի կառավարության նոր դիրքորոշմամբ, Մոսկվային առաջարկվելու է առավել փոքր երկու կղզի:
Ճապոնիայի պաշտոնական դիրքորոշմամբ՝ Կունաշիր, Շիտոկան, Իտուրուպ և Խոբոամի կղզիները Ճապոնիայի տարածքներն են, բայց Ճապոնիան այժմ պատրաստ է գնալ այդպիսի կարևոր փոփոխությունների և զիջումների, որպեսզի բանակցությունները մեռյալ կետից շարժվեն:
Գործակալության պնդմամբ, Ճապոնիան պատրաստ է անգամ «վերադարձվում» է տերմինը փոխարինել ավելի մեղմ «փոխանցվում» է տերմինով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան