Չեմ կարծում, որ ինչ-որ ծրագրով հնարավոր է բարելավել երկրի իրավիճակը. Լ. Զուրաբյան
«Ես չեմ կարծում, որ ինչ-որ ծրագրով կամ ծրագրի տեքստով հնարավոր է բարելավել երկրի իրավիճակը: Ամենալավ ծրագրերը կարելի է ներկայացնել ու հետո անել նույն չարագործությունը, ինչ արվել է 18 տարի շարունակ»,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով կառավարության նոր ծրագրի մասին հարցին:
Նրա խոսքով՝ անկախ ծրագրի բովանդակությունից, իրենք այս կոռումպացված համակարգից շատ լավ բան չեն սպասում:
«Բայց նաև սխալ կլինի իմ կողմից առանց ծրագիրը կարդալու գնահատականներ տալ»,- ասաց ընդդիմադիր գործիչը՝ միաժամանակ նշելով, որ պետք է ծանոթանա ծրագրի բովանդակությանը, որպեսզի հասկանա, թե իր քննադատությունն ինչի հիմքի վրա կառուցի:
Հարցին, թե ՀՀԿ-ականներն ասում են, որ այդ ծրագիրը նախատեսված է վեց ամսվա համար, Լ. Զուրաբյանն ասաց. «Եթե վեց ամսվա ծրագիր է, ուրեմն արդեն ակնհայտ է, որ խոսքը նախագահական խոստուների մասին է, դրանով արդեն վստահելիությունն այդ ծրագրի նկատմամբ թուլանում է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան