Բեռնարդու Սիլվա. «Ուրախ ենք, որ կարողացանք միավոր վաստակել ԲԿՄԱ-ի հետ խաղում»
«Մոնակոյի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան խոսել է ԲԿՄԱ-ի հետ հանդիպման մասին, որն ավարտվել է 1։1 հաշվով։
«Իհարկե, փորձեցինք հաղթել, սակայն դա, ցավոք, չհաջողվեց։ Վաստակեցինք մեկ միավոր, և դա լավ է՝ հաշվի առնելով այն, որ մենք վերջնամասում վերականգնեցինք հաշվի հավասարակշռությունը։
Կարծում եմ՝ լավ սկսեցինք, սակայն հետո ունեցանք 20 րոպեանոց հատված, երբ վատ գործեցինք ու նաև գոլ բաց թողեցինք այդ ժամանակահատվածում։ Երկրորդ կեսում ամեն ինչ արեցինք, որպեսզի հավասարեցնենք հաշիվը։ Բարեբախտաբար, արեցինք դա։ Ուրախ ենք, որ ոչ-ոքի ենք խաղացել»,- Սիլվայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում