
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. Ոչ մի երկիր իրավունք չունի մասնակցելու Մոսուլի ազատագրմանը
Ոչ մի երկիր իրավունք չունի մասնակցելու Մոսուլի ազատագրմանը,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:
Իրանի ԱԳ նախկին նախարարը, անդրադառնալով Մոսուլի ազատագրման գործընթացին, մասնավորապես ասել է. «Բացի Իրաքից՝ ոչ մի երկիր իրավունք չունի մասնակցել Մոսուլի ազատագրմանը, դա Իրաքի կառավարության իրավունքն է:
Այն պայմաններում, երբ Իրաքն այնքան է ուժեղացել, որ կարող է ինքնուրույն Մոսուլն ազատագրել ահաբեկիչների ձեռքից, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս կան մի շարք երկրներ, որոնք այժմ եկել են և ցանկանում են հաղթանակը կիսել Իրաքի ժողովրդի հետ»: