Խոսեպ Գվարդիոլա. «Մենք չենք փոխի մեր ոճը միայն «Բարսելոնի» հետ խաղի համար»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է «Բարսելոնի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումից իր ակնկալիքներով։
«Երբ առաջին անգամ Լուիս Էնրիկեի հետ հանդիպեցի խաղադաշտում, արդեն այն ժամանակ դժվար չէր հասկանալ, որ նա յուրահատուկ է։ Շատ ազնիվ էր, ուղղամիտ և ջանասեր։ Արդեն շատ բաների է հասել, մինչդեռ հաջողությունների մեծ մասը նրա համար դեռ առջևում է։
Նա և նրա թիմը շատ բանով ավելի լավն են, քան իմ ղեկավարությամբ։ Առաջիկա հանդիպումը լավ թեսթ է «Սիթիի» համար, քանի որ խաղալու ենք ուժեղագույնների դեմ։ Այն փաստը, որ ոչ-ոքի ենք խաղացել «Սելթիկի» հետ, մեզ պարտավորեցնում է խաղալ միայն հաղթանակի համար։
Ուրախ եմ, որ Մեսսին շարքում է։ Նա լավագույնն է։ «Բարսելոնի» ֆուտբոլիստներն աշխարհում լավագույնն են այն բանի շնորհիվ, որ կարողանում են իրացնել փոքր թվով պահերը։
Ես կուզեի, որ մենք լավ պաշտպանվենք և հաջող գրոհենք։ Մեկ խաղի համար չենք փոխի մեր խաղաոճը, սերը ֆուտբոլի նկատմամբ։ Կցուցադրենք մեր խաղը»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում