Կիևում «Եվրատեսիլ 2017»-ի անցկացումը վտանգի տակ է
Կիևում 2017 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացմանը վտանգ է սպառնում և միջազգային այս մրցույթի նախապատրաստման աշխատանքներին կարող է միջամտել Վատիկանը: Այդ մասին տեղեկացնում է ռուսական «НТВ»-ն:
Ուկրաինական իշխանությունների ծրագրով, երաժշտական միջոցառումն անցկացվելու է Միջազգային ցուցադրական կենտրոնում, որի շինարարական աշխատանքներն ընթանում են Ուկրաինական հռոմեա-կաթոլիկական եկեղեցու պատրիարքարանի հարևանությամբ: Վատիկանը դժգոհ է և նոր շենքի գտնվելու վայրից, և շենքի հարկայնությունից:
Նշվում է, որ Ուկրաինայի հռոմեա-կաթոլիկական եկեղեցին արդեն իսկ իր դժգոհությունն է հայտնել, և այժմ շինարարության դեմ ակտիվ ստորագրահավաք է կազմակերպվել:
Կիևի քաղաքային ռադայում իրավիճակը կոնֆլիկտային է ու մտավախություն ունեն, որ եթե սեղմ ժամկետներում վեճը չհարթվի, ապա «Եվրատեսիլ»-ի անցկացումը վտանգի տակ է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Եվրատեսիլը» կանցկացվի Միջազգային ցուցադրական կենտրունում, որի մակերեսը կազմում է 60 հազար քմ: Դա երկրում միակ բեմն է, որը համապատասխանում է մրցույթի անցկացման պահանջներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին