Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Արթուր Պետրոսյանը
Լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է բանակցությունները՝ կապված ազգային թիմի գլխավոր մարզչի նշանակման հետ, և նոյեմբերի 1-ից Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս՝ շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում