Մարկո Վերատտի. «ՊՍԺ-ից հեռանալուց առաջ կուզեի հաղթել Չեմպիոնների լիգայում»
ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտին շեշտել է, որ փարիզյան թիմից հեռանալուց առաջ պետք է հաղթի Չեմպիոնների լիգայում։ Իտալացին նշել է, որ դա իր հիմնական նպատակն է։
«Ես ՊՍԺ-ում կլինեմ, քանի դեռ պետք եմ թիմին,- Վերատտիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ինձ համար այստեղ շատ լավ է։ Մեծ նախագծի մի մասնիկն եմ, որն սկսվեց հենց իմ տեղափոխությամբ։ Ամեն ինչ չէ կախված ինձանից, սակայն ուրախ կլինեմ երկար խաղալ ՊՍԺ-ում։ Փարիզից հեռանալուց առաջ կուզեի իմ թիմի հետ միասին հաղթել Չեմպիոնների լիգայում։ Դա իմ խնդիրն է։ Իսկ ես շատ համառ եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում