Քննարկվում է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկին Հայաստան տեղափոխման հարցը
Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարությունից ստացված վերջին տվյալներով` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող Հայաստանի երկու քաղաքացու վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Այսօր Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից այս կլինիկա կտեղափոխվի մեր հայրենակիցներից ևս մեկը, ում մոտ նույնպես ախտորոշվել են բազմակի կոտրվածքներ։ Նրա վիճակը ևս գնահատվում է միջին ծանրության։
Չորրորդ տուժածին կատարվել է համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն, որի արդյունքում հերքվել է գանգուղեղային վնասվածքի առկայությունը։ Այժմ քննարկվում է նրա Հայաստան տեղափոխման հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում ավտոբուսի վթարի գործով արդեն կա կասկածյալ
- Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից վիրավորվածների մոտ արձանագրվել է դրական շարժընթաց
- Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից 8-ը շարունակում են բուժվել Վլադիկավկազի հիվանդանոցներում
- ԱՆ. Բժշկական կենտրոն են դիմել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ևս 3 քաղաքացի
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները դուրս են գրվել
- Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի ուղևորները վերադարձան Երևան
- Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան