Պիկե. «2014 թ. ուզում էի հեռանալ ֆուտբոլից»
«Բարսելոնի» պաշտպան Ժերար Պիկեն խոստովանել է, որ երկու տարի առաջ պատրաստ է եղել ավարտել կարիերան, սակայն կատալոնյան թիմը գլխավորած Լուիս Էնրիկեն նրան ստիպել է վերանայել իր որոշումը։
2013-2014 թթ. մրցաշրջանը շատ ծանր էր «Բարսելոնի» համար։ Կատալոնցիները Լա լիգայում եզրագիծը հատեցին երկրորդ տեղում՝ չեմպիոնությունը զիջելով «Ատլետիկոյին», որը «Բարսելոնին» քառորդ եզրափակչում դուրս թողեց Չեմպիոնների լիգայից։
Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ռեալից» 1։2 հաշվով կրած պարտությունը շատ ավելի խորացրեց ձախողված մրցաշրջանի պատճառով առաջացած տխրությունը, որից հետո թիմի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն ստիպված էր հեռանալ զբաղեցրած պաշտոնից։
2014 թ. ամռանը ձախողվեց նաև Իսպանիայի հավաքականը՝ չհաղթահարելով աշխարհի առաջնության խմբային փուլը։
Պիկեն չափազանց ծանր է տարել այս բոլոր անհաջողությունները։
«Մոտիվացիան ամեն ինչ է։ Մոտ էի այն բանին, որպեսզի ավարտեի ելույթներս Իսպանիայի հավաքականում, որպեսզի այլևս երբեք չխաղայի «Բարսելոնում» ու պարզապես հեռանայի։ Զգալի գումար ունեմ, և այն բավական է ողջ կյանքիս համար։ Աշխարհի 2014 թ. առաջնությունից հետո կորցրեցի խաղի նկատմամբ կիրքը։
Խոսեցի որոշ մարզիչների հետ և որոշեցի սպասել։ Հնարավոր էի՝ վատ էի զգում այն պատճառով, որ ամեն ինչ նվաճել էի շատ երիտասարդ տարիքում։
Հետո ինձ ասացին, որ թիմը գլխավորելու է Լուիս Էնրիկեն, ով փորձելու է «Բարսելոնին» կրկին դարձնել աշխարհի լավագույն թիմերից մեկը։ Ուզում էի դառնալ այդ ամենի մի մասնիկը և հիմա իմ կարիերայի բարձրակետում եմ՝ հաճույք ստանալով խաղից»,- Պիկեի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում