Քարիմ Բենզեման պատասխանել է Ֆրանսիայի նախագահին
«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման պատասխանել է ֆուտբոլիստների հասցեին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի հնչեցրած քննադատությանը։ Հիշեցնենք, որ երկրի ղեկավարը կասկածել է խաղացողների ինտելեկտուակ ունակություններին և շեշտել, որ Բենզեման տարբեր սկանդալներին մասնակցությամբ վատ օրինակ է երիտասարդների համար։ Հարձակվողը նաև հույս է հայտնել, որ կվերադառնա Ֆրանսիայի հավաքական։
«Ի՞նչ կարող եմ ասել՝ կապված Օլլանդի խոսքերի հետ։ Եթե ես օրինակ չեմ դառնում մյուսների համար, թող մեկ ուրիշը լինի,- Բենզեմայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես ֆուտբոլ եմ խաղում ու մարդկանց ուրախություն պարգևում։ Կարծում եմ, որ ծնողներս լավ են դաստիարակել ինձ։
Հավաքականի մասին խոսելն անօգուտ է։ Ես պետք է լավ խաղամ «Ռեալում» ու սպասեմ հրավերի։ Ինձ համար վերադարձը հավաքական կարևոր է։ Հույս ունեմ, որ մի հիանալի օր դա տեղի կունենա»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում