Լևոն Պաչաջյան. «Արթուր Պետրոսյանը թարմություն կհաղորդի հավաքականին»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել ընտրանու նորանծանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մասին:
«Արթուր Պետրոսյանը հավաքականի մարզիչ... Հավաքականի և առհասարակ հայկական նորագույն պատմության ամենավառ ու տաղանդաշատ նախկին ֆուտբոլիստներից մեկը կգլխավորի մեր ընտրանին։ Արթուրը, եթե հիշում եք, Շալանդի հետ միասին աշխատում էր հավաքականի շտաբում և արդեն համապատասխան փորձ է ձեռք բերել։
Եթե հաշվի առնենք, որ նա արդեն մի քանի տարի է աշխատում է «Ցյուրիխում»` որպես մարզիչ և հենց երիտասարդների հետ աշխատելու մեծ փորձ ունի, ապա կարելի է ակնկալել, որ հավաքականին նա կարող է թարմություն հաղորդել։ Սպասենք և հուսանք, որ այս ընտրությունը դրական անրադարձ կունենա դժվար վիճակում գտնվող ազգային թիմի վրա»,- գրել է Պաչաջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում