Ռոնալդուն աջակցել է բարդ հիվանդությամբ տառապող ֆուտբոլիստին
Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում «Լեխիայի» նկատմամբ 5:1 հաշվով տոնած հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ աջակցել է Հոլանդիայի ընտրանու և «Ռեյնջերսի» նախկին կիսապաշտպան Ֆերնանդո Ռիկսենին:
2013 թ. ֆուտբոլիստի մոտ ախտորոշել էին կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, և Ռոնալդուն յուրաքանչյուր առիթով փորձում է աջակցել Ռիկսենին: Նա ֆուտբոլիստին հրավիրել էր դիտելու «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումը, որից հետո իր գործակալ Ժորժե Մենդեշի հետ միասին շփվել է Ֆերնանդոյի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Isport»-ը, նրանց է միացել նաև «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում