«Հայաստան» հիմնադրամի 2016-ի դրամահավաքը՝ Արցախի տուժած բնակավայրերին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2016թ.-ի դրամահավաք քարոզարշավը մեկնարկում է Հայփոստի հետ համատեղ իրականացվող դրամահավաք-ձեռնարկով, որն այս տարի կանցկացվի «Իմ Արցախը» խորագրի ներքո:
Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախորդ տարիների նման նվիրատվություններ կընդունվեն Հայփոստի երևանյան և մարզային բոլոր բաժանմունքներում՝ հնարավորություն տալով ցանկացողներին մասնակից դառնալու Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը:
«Սկսվելով հոկտեմբերի 20-ին՝ փոստային նվիրատվությունները կշարունակվեն մինչև տարեվերջ: Մեզանից յուրաքանչյուրի նվիրատվությունը մի նոր ծրագրի սկիզբ է»,-նշված է հաղրդագրությունում: