Ալբան ու Պիկեն շարքից դուրս են եկել
«Բարսելոնը» կարող է կորցնել իր հիմնական պաշտպաններ Ժորդի Ալբային ու Ժերար Պիկեին։ Ժորդի Ալբան «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման 10-րդ րոպեին ստիպված էր հեռանալ դաշտից։ Նրա փոխարեն խաղադաշտ է մտել Լուկաս Դինը։ Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, կրկնվել է Ալբայի ծնկատակի ջլի վնասվածքը։
Ժերեմի Մաթյեն առաջին խաղակեսի վերջնամասում փոխարինել է Ժերար Պիկեին։ Պիկեն հարված էր ստացել ոտքին։
Շուտով հայտնի կդառնա, թե կատալոնյան թիմի պաշտպանները որքան ժամանակով են շարքից դուրս եկել։
Ընթացիկ մրցաշրջանում Պիկեն «Բարսելոնի» կազմում անցկացրել է 10 խաղ և խփել 2 գոլ, իսկ Ալբան բոլոր մրցաշարերում մասնակցել է 8 հանդիպման։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում