Վարչապետը քաղաքացիների՝ ԴԱՀԿ-ից դժգոհությունների մասին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում անդրադարձավ նաև Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեությանը՝ նշելով, որ տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ են առաջանում ԴԱՀԿ գործունեությունից:
Նա նշեց, որ դրանք, մասնավորապես, առնչվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրներին:
«Օրինակ, քաղաքացուն չեն ծանուցել վարչական ակտի մասին, բայց իր դրամական միջոցներն արգելանքի են վերցվում կամ գույքի վրա արգելանք է դրվում: Հանձնարարում եմ Արդարադատության նախարարին, առաջինը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կատարողական վարույթը հարուցվի միայն այն դեպքում, եթե ամբողջովին պահպանված են օրենքով նախատեսված պահանջները: Երկրորդ, եռամսյակը մեկ ամփոփել և տեղեկություն ներկայացնել, թե որ մարմիններն են կատարման ակտեր ներկայացնում՝ չպահպանելով օրենսդրության պահանջները: Երրորդ, մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հարկադիր կատարողի կողմից պարտապաններին՝ վերջիններիս գույքի վրա արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների ստեղծման մասով՝ էլփոստի միջոցով, sms և այլն»,- նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին էլ հանձնարարեց միասին քննարկել նախորդ հանձնարարականների կատարման իրավիճակը, կարգապահությունը և կատարման բովանդակությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան