Լուիս Էնրիկե. «Գվարդիոլան աշխարհում լավագույն մարզիչն է»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման մասին։
«Պեպն իմ լավ ընկերն է։ Նա աշխարհի լավագույն մարզիչն է։ Նրա հարձակողական մենթալիտետն ինձ շատ հոգեհարազատ է։ Սակայն այս խաղը չի կարելի մարզիչների դիմակայություն անվանել։ Արդյունքը կախված կլինի խաղադաշտում ֆուտբոլիստների գործողություններից։ «Մանչեսթեր Սիթին» գերազանց ֆուտբոլ է ցուցադրում, և ես տեսնում եմ Գվարդիոլայի ազդեցությունը թիմի խաղի վրա։
Սերխի Ռոբերտոն ու Ժորդի Ալբան վերջին երկու օրը մարզվել են ընդհանուր խմբում, երկուսն էլ լիարժեք առողջ են և հավակնում են խաղադաշտ մտնել մեկնարկային կազմում։ Բոլորիս ուրախացնում է այն, որ կարող ենք վստահորեն ասել՝ Մեսսին կրկին պատրաստ է խաղալ։ Նա պահեր է ստեղծում և եզրերում, և կենտրոնում։ Որքան Մեսսին ակտիվորեն է մասնակցում խաղին, այնքան «Բարսելոնն» ավելի լավ է դիտվում»,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում