Ճիշտն ասած՝ ես չեմ վախենում 80 տոկոս արտաքին պարտքից. վարչապետ
Արտաքին պարտքը ՀՆԱ-ում 54 տոկոս է, դա լավ է, թե վատ՝ կախված է նրանից, թե այդ պարտքի կառուցվածքն ինչպիսին է,- այսօր ԱԺ-ում, կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, պատասխանելով պատգամավոր Իշխան Խաչատրյանի հարցին, ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ճիշտն ասած՝ ես չեմ վախենում 80 տոկոս արտաքին պարտքից, չնայած ունենք բյուջետային սահմանափակումներ: Ամբողջ խնդիրը նրանում է, թե այդ պարտքը փող բերում է, թե՝ ոչ, հավելյալ արժեք բերում է, թե՝ ոչ, օգուտ տալիս է, թե՝ ոչ»,- նշեց վարչապետը:
Պատասխանելով արտագաղթի մասին հարցին՝ թե ինչպիսի՞ ռազմավարություն է մշակված այն կանխելու համար, կառավարության ղեկավարն ասաց. «Արտագաղթը կարող ենք կանգնեցնել, երբ այստեղ ապրելը լինի ձեռնտու, շահավետ, հալալ»:
Գյուղատնտեսության ապահովագրական համակարգի վերաբերյալ պատգամավորի հարցին ի պատասխան Կարեն Կարապետյանն ասաց. «Տվեք ապահովագրական համակարգի ձեր պատկերացումները, միջոցների աղբյուրները, կիրառման ձևերը: Գտնում եմ շատ լավ կլինի, բայց պետք է հասկանանք՝ որտեղից»:
Հարակից հրապարակումներ`
- «Ինչո՞ւ է «հանրային շահ» բառակապակցությունը կառավարության ծրագրից կորել». Թևան Պողոսյանը վարչապետին
- Գյումրիում անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը 2017 թ. ավարտվելու է
- Խաղի կանոնները բոլորի, նաև Սամվել Ալեքսանյանի համար, լինելու է նույնը. Կարեն Կարապետյան
- Արդյ՞ոք կարելի է ենթադրել, որ աջակցության ակնկալիք ունեք միայն ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից. Պատգամավորը՝ վարչապետին
- Ինչո՞ւ են ներդրումները ֆանտաստիկ ցածր. Հարց վարչապետին
- Քոքոբելյանի պահանջը կառավարության ծրագրից
- Մենք գիտակցում ենք մեծ պատասխանատվությունը, որը դրվել է կառավարության վրա. Կարեն Կարապետյան
- Մաքսային տարբեր պապկաները, որոնք 37 թվականի տռոյկաներ են հիշեցնում չե՞ն վերանալու. Նաիրա Զոհրաբյան
- Սիրիահայերի Հայաստան գալով սպասարկման ոլորտում որակ է փոխվել. Կարապետյան
- Երկրից չեն գնում, եթե երկրում լավ ու արդար է ապրելը և վաղվա օրվա նկատմամբ հավատ ու հույս կա. Վարչապետ
- Պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի. Կարեն Կարապետյան
- Անվտանգության ոլորտում կառավարությունը չի խնայի ոչ մի միջոց ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ ռազմական սպառնալիքները չեզոքացնելու համար. Կ. Կարապետյան
- Կառավարության առջև դրված է պահանջ՝ իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում. վարչապետ
- «Ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացող ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը». Կառավարության ծրագրի մասին
- Նոր կառավարության ծրագրով կանանց զինվորական ծառայության անցնելու հնարավորությունները կընդլայնվեն
- Կառավարությունը խոստանում է խրախուսել ներդրումները, զարգացնել գործարարությունը, խթանել արտահանումը
- Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է մեկ տարում 2 հնավայրի ամրակայում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին