Քաղաքական 13:51 20/10/2016 Հայաստան

Մենք գիտակցում ենք մեծ պատասխանատվությունը, որը դրվել է կառավարության վրա. Կարեն Կարապետյան

«Մենք բազմաթիվ ծրագրեր վերանայելու և վերաիմաստավորելու կարիք ունենք: Ժամանակի ընթացքում տեղի է ունենում իրավիճակի փոփոխություն, և մենք պետք է վերլուծենք և առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերենք այս պահին ավելացված արժեք չստեղծող ծրագրերի նկատմամբ, այդ թվում՝ քննարկելով դրանց համար վարկային միջոցների ներգրավման  արդյունավետությունը,- ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը՝ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: 

Ըստ նրա, պետական և օտարերկրյա ֆինանսավորմամբ գնումների ոլորտում բարեփոխումների նպատակը պարզ, արդար և թափանցիկ գնումների համակարգի ստեղծումն է:

«Հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, գնման գործընթացների հրապարակայնության և հասարակական հսկողության աստիճանը բարձրացնելու նպատակով կառավարությունը կներդնի  պետական գնումների միասնական համակարգ։
Այդ ծրագիրն «Էլեկտրոնային Հայաստան» կամ  «Էլեկտրոնային կառավարում» մեծ ծրագրի մի մասն է լինելու, որն այս տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում դարձել է աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրների հրամայականը:
Հարկ է նշել, որ պետական կառավարման համակարգի բարեփոխումը երկրի զարգացման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Հարկավոր է նաև ակտիվ, պաշտոնյայի կաբինետով չսահմանափակված, բազմազան շփումներով հագեցած ամենօրյա աշխատանք իրականացնել՝ աշխատատեղեր ստեղծող տնտեսական զարգացում  ապահովելու համար»,- նշեց վարչապետը:

Խոսելով տնտեսության մասին, կառավարության ղեկավարն ասաց. «Տնտեսական վիճակի վերլուծությունը վկայում է, որ ստանդարտ գործիքակազմով ու մեթոդներով չափազանց բարդ է զարգացում ապահովելը։ Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ մենք պետք է ՝

• վեր հանենք և վերացնենք երկրում ներդրումների իրականացումը և ձեռներեցության զարգացումը խոչընդոտող բոլոր վարչարարական արգելքներն ու ավելորդ ընթացակարգերը,
• ստանձնենք երկրում ներդրումային ակտիվություն խթանողի գործառույթը  և անմիջականորեն մասնակցենք Հայաստանի համար առանցքային ներդրումային ծրագրերի իրականացմանը,
• աշխատենք միջազգային ներդրողների հետ, որպեսզի ապացուցենք, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելն ու ներդրումներ կատարելն ապահով են, անվտանգ և, պարզապես, շահավետ։ 
Հանրապետության տնտեսության կայուն աճի ապահովման նպատակով կառավարությունը դավանում է ազատական  տնտեսության գաղափարախոսությունը և տնտեսության զարգացման հեռանկարը տեսնում է արտահանման աճի մեջ: 
Տարբեր միջազգային վարկանիշերով աշխարհում երջանիկ են համարվում այն երկրները, որտեղ առկա են ձեռներեցության համար առավել նպաստավոր պայմաններ։ Կարևորը նավթ, գազ և այլ բնական պաշարներ ունենալը չէ, այլ մարդկանց՝ իրենց ստեղծագործ կարողությունների բացահայտման հնարավորություն ընձեռելը:

Մեր առաջնային խնդիրը բիզնեսի համար ազատ և արդար մրցակցային միջավայրի ապահովումն է։

Հարկային և մաքսային բնագավառները մշտապես գտնվում են հանրության,  գործարար աշխարհի ուշադրության կենտրոնում։ Մենք պետք է ունենանք այնպիսի խաղի կանոններ, որոնց շնորհիվ օրինապահ հարկատուների գործունեության համար ստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ:
Պետք է սկսենք իրականացնել հարկային և մաքսային ծառայողների կերպարի արմատական վերափոխման ծրագիրը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իմանա, որ հարկային և մաքսային մարմինները ոչ թե իր կյանքը տնօրինում են, այլ սպասարկում են իրեն: Մաքսատանը կներդրվի «մեկ պատուհանի» սկզբունքը: Ամեն ինչ կարվի բիզնեսով զբաղվողի ժամանակի խնայողության, սպասարկման որակի բարձրացման համար:

Օրինապահ տնտեսավարող սուբյեկտների համար հարկային մարմինների աշխատանքը պետք է լինի աննկատ, չմիջամտող, շփումները պետք է հասցնել նվազագույնի: Ինքնազբաղվածները պետք է ունենան գերարտոնյալ, հարկային մարմինների հետ շփումներից զուրկ հարկային կարգավիճակ: Միևնույն ժամանակ ոչ օրինապահ տնտեսավարողը պետք է իմանա, որ իր գործունեությունը մշտապես հարկային տեսչության թիրախում է, որ ինքը տարբեր գործիքներով մոնիթորինգի է ենթարկվում, որ հարկերից խուսափելը չի կարող լինել առանց հետևանքների:

Թե՛ հարկային և մաքսային, թե՛ այլ պետական մարմինների կողմից իրականացվող մոնիթորինգը, սակայն, պետք է խստագույնս լինի օրենքի սահմաններում: Անհետևանք չի մնա իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված իրենց լիազորությունները վերազանցելու որևէ դեպք: Ավելին, տնտեսվարողները պետք է վստահ լինեն, որ կարող են փոխադարձ վեճերը լուծել հնարավորինս բանակցային և ոչ ծախսատար ձևաչափերով, իսկ քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել միայն խարդախության, ծանր հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների համար:

Ինչպես արդեն նշեցի, հարկային և մաքսային վարչարարությունը պետք է հիմնված լինի բիզնեսով զբաղվողի հետ նվազագույն շփումների վրա: Մասնավորապես, պլանավորում ենք պարզեցնել և ամբողջությամբ անցնել հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի, հարկային ստուգումներն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու նպատակով վերանայել հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշները, իրականացնել այլ բազմաթիվ միջոցառումներ:

Բիզնեսը շատ է դժգոհում, այսպես կոչված, հսկիչ գներից: Այդ պրակտիկան էապես սահմանափակելու համար ներմուծման ժամանակ ոչ ռիսկային երկրներից արտահանման հայտարարագրի փաստաթղթերի առկայության դեպքում ամբողջովին անցնելու ենք հաշիվ-ապրանքագրերում նշված գներով մաքսազերծմանը, կրճատելու ենք այլ պետական մարմիններից պահանջվող տեղեկանքների թիվը:

Բիզնես միջավայրի բարելավման համար նախատեսում ենք նաև կրճատել գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու համար նախատեսված թույլտվությունների և լիցենզիաների ցանկը՝ պարզեցնելով դրանց տրամադրման գործընթացները, ինչպես նաև՝ 2017 թվականի ընթացքում առնվազն 6 ոլորտում տեսչական գործառույթների փոփոխությունները հասցնել ավարտին»։

Կ. Կարապետյանի խոսքով՝ հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները և աշխարհաքաղաքական դիրքը՝ կարելի է  արձանագրել, որ բարեփոխումների ներկայիս փուլում բավարար չէ միայն հավասար պայմանների ստեղծումը.

«Այժմ կառավարությունը պետք է իր վրա վերցնի՝ թեկուզ ժամանակավորապես, ներդրումային ակտիվության, դրա միջոցով աշխատատեղերի ստեղծումը խթանողի գործառույթը և զանազան գործիքակազմով մասնակցություն ցուցաբերի Հայաստանի համար առանցքային ներդրումային ծրագրերի իրականացման գործում։

Հենց այդ նպատակով մենք ստեղծելու ենք հատուկ ներդրումային հիմնադրամ, որը կնպաստի Հայաստանում տնտեսական նախագծերի արագ ձևավորմանն ու զարգացմանը։

Այս ոլորտում պլանավորում ենք նաև՝
• աշխատել ներդրումային օրենսդրության կատարելագործման վրա,
•բարձրացնել տնտեսական գործունեությունը խթանող կառույցների գործունեության արդյունավետությունը,
• գույքագրել չօգտագործվող արտադրական կարողությունները, մշակել դրանց վերագործարկումը խթանող հատուկ մեխանիզմներ,
• իրականացնել առարկայական քայլեր՝ 2017 թվականի արդյունքերով բիզնես միջավայրի վարկանշային գնահատումներ իրականացնող միջազգային կազմակերպություններում առնվազն 4 կետով Հայաստանի դիրքերի բարելավման ուղղությամբ:

Բիզնես միջավայրի բարելավումը մշտական և անընդհատ գործառույթ է: Այս առումով գերխնդիր է անընդհատ մոնիթորինգի ենթարկել, բացահայտել և վերացնել տնտեսական ակտիվությանը խոչընդոտող իրավական նորմերն ու պրակտիկան: Բիզնես հանրությունը պետք է ոչ միայն մշտապես տեղեկացվի այս աշխատանքներին, այլև գործուն մասնակցության հնարավորություն ունենա բարեփոխումների ընթացքին: Հատկապես կարևոր է այս աշխատանքներում փոքր և միջին ձեռնարկությունների ընդգրկումը, նրանց համար հնարավորությունների ստեղծումը և այդ հնարավորություններն օգտագործելուն իրապես աջակցելը:

Յուրաքանչուր գործարար կունենա հնարավորոթյուն «թեժ գծի» միջոցով ուղիղ կապ հաստատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ։ Կառավարության պաշտոնական կայքում կտեղադրենք տեղեկատվություն աշխատակազմի այն պատասխանատուների մասին, որոնց միջոցով բիզնեսը կարող է իրեն հուզող հարցերն ուղղել Վարչապետին։ Վստահ եղեք, որ որևէ դիմում անարձագանք չի մնա։  

Աշխատանքներ կիրականացվեն նոր ստեղծվող, ինովացիոն, ինչպես նաև հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների ընդգրկմամբ առավելագույն ավելացված արժեք ստեղծող արտադրական շղթաների համար օրենսդրական և ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ:  Բիզնեսի որոշ տեսակներ  կխթանվեն (օրինակ, ջերմոցային տնտեսություն, գյուղատնտեսական մթերքների վերամշակում և այլն) էներգակիրների սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագների միջոցով: 

Համապատասխան թվով նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկություններին կաջակցենք հարկային արտոնությունների և էներգակիրների արտոնյալ սակագների միջոցով:
Տնտեսության վրա մուլտիպլիկատիվ մեծ ազդեցություն ունեցող տուրիզմի ոլորտը լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Նոր ձևավորված տուրիզմի կոմիտեի միջոցով առավել նպատակաուղղված ներկայացնելու ենք Հայաստանի գրավչությունը, ձեռնարկելու ենք միջոցառումներ էապես ավելացնելու գնա տուրիստների ներհոսքը: Ապահովելու ենք բյուջետային ավիաընկերությունների թռիչքներ Հայաստան՝ հատկապես ուղղորդելով նրանց Գյումրիի օդանավակայան:

Տնտեսական գործունեության ողնաշար հանդիսացող արտադրական ենթակառուցվածքները լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Էներգետիկ համակարգում նոր որակի ենք ձգտելու տարածաշրջանային շուկայում ակտիվ առևտրային կապերի միջոցով: Հայասատանի համար կենսական արտաքին առևտրի կայուն զարգացման համար հետևողականորեն զարգացնելու ենք երկրի կոմունիկացիաները, աջակցելու ենք տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորին: Ծրագիրը մանրամասն անդրադառնում է այս կարևորագույն ոլորտներին:

Մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր ժողովրդի կենսագործունեության վրա անմիջական ազդեցություն ունեցող առաջնահերթ խնդիրներին: Մասնավորապես, շարունակելու ենք աղետի գոտու վերականգնման աշխատանքները, 2017 թվականին ամբողջովին ավարտելու ենք Գյումրի քաղաքի պետական բնակարաշինարարության ծրագիրը: Առանձնահատուկ կցանկանայի նշել, որ կառավարությունը հետամուտ է լինելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ համագործակցության խորացմանը և Լեռնային Ղարաբաղի տնտեսական հզորացմանն ուղղված խնդրների լուծմանը։

Արտահանման խթանման համար կառավարությունը նախատեսում է ձեռնարկություններին ցուցաբերել գործուն աջակցություն: Մասնավորապես, այս ոլորտում նախատեսում ենք մշտապես մոնիթորինգի ենթարկել արտահանումը կարգավորող իրավանորմերը, բացահայտել և վերացնել վարչարարության խոչընդոտները: 2017 թվականից սկսած ներդնելու ենք արտահանման կատարելագործված ապահովագրություն և արժութային ռիսկերի զսպման նոր գործիքներ, ինչպես նաև արտահանման խրախուսման նպատակով փուլային կարգով նվազեցնելու ենք ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետները, իսկ գործընթացները պարզեցնելու ենք: Հանրապետության՝ արտահանման մեջ մեծ կշիռ ունեցող հանքարդյունաբերությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում, մենք աշխատելու ենք ոլորտի կենսունակությունն ու որակյալ աշխատատեղերի քանակի բարձրացման վրա: Ձեռնարկությունների կողմից շուկան մեծացնող ավելացված արժեքի ստեղծման դեպքում բնական գազի հավելյալ ծավալների համար արտոնյալ սակագների  միջոցով խթանելու ենք արտադրության աճը»:

Վարչապետը ներկայացրեց կառավարության ծրագիրը՝ այլ ոլորտների մասով. 

«Առաջին հայացքից կարող է թվալ, որ կառավարության ծրագիրը սևեռված է տնտեսական միջոցառումների վրա: Մենք քննարկել և Ձեր դատին ենք ներկայացրել բազմաթիվ միջոցառումներ նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության, հասարակական կարգի պահպանման, սոցիալական ոլորտներում: Տնտեսության վրա շեշտադրումները պայմանավորված են միայն մեկ համոզմունքով, որ աղքատության և գործազրկության դեմ պայքարի ֆունդամենտալ միջոցը տնտեսության կայուն զարգացումն է։ Դրանով է պայմանավորված ազատ, արդար և մրցակցային տնտեսական պայմանների ձևավորման կարևորումը։

Սոցիալական բևեռացվածության լավագույն լուծումը ներառական տնտեսական աճն է, որին հետամուտ լինելուն զուգահեռ սոցիալ-տնտեսական ոլորտում մենք նաև բազում այլ միջոցառումներ ենք նախատեսել:

Մասնավորապես, սոցիալական արդարության պահանջից ելնելով՝ կառավարությունն առաջնահերթ է համարում սոցիալական աջակցության հասցեականության ապահովումը։ Այդ նպատակով 2017 թվականից սկսած պլանավորում ենք երեխայի ծննդյան միանվագ նպաստի, կենսաթոշակների և նպաստների վճարումները իրականացնել առցանց դիմումների հիման վրա, իսկ սոցիալապես խոցելի խմբերին՝ աջակցել բնական գազի և էլեկտրաէներգիայի արտոնյալ սակագներով:

Սոցիալական պաշտպանության ոլորտում պլանավորվում ենք իրականացնել ծրագրերի և մատուցվող ծառայությունների մոնիթորինգի և գնահատման էլեկտրոնային համակարգի աստիճանական ներդրում։

Առողջապահության ոլորտում մեր հիմնական նպատակը հիվանդի՝ բուժհաստատության ընտրության հնարավորությունը մեծացնելն է, ինչը կնպաստի մատչելի գներով ծառայության որակի բարձրացմանը։ Մասնավորապես, այդ նպատակով պետական պատվերի շրջանակում նախատեսում ենք բուժհաստատության կանխավճարային ֆինանսավորման համակարգից անցնել հիվանդի բուժման առավել արդյունավետ և անհատականացված հետվճարային համակարգի:
Այդ նպատակին հասնելու համար նախատեսում ենք էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգի աստիճանական ներդրման շնորհիվ ապահովել հիվանդների բոլոր փաստաթղթերի անմիջական հասանելիությունը և հիվանդանոցների աշխատանքի օպտիմալացումը: Համակցելով այս համակարգը միջազգային առաջադեմ փորձի հիման վրա կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրման հետ՝ հնարավորություն կունենանք իրականացնել աշխատանքներ պետական պատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Կրթության և գիտության ոլորտում մեր նպատակը յուրաքանչյուրին որակյալ կրթություն և պրակտիկ հմտություններ ստանալու հնարավորություն ընձեռելն է: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու գյուղական համայնքներում ապրող երեխաներին: Շեշտենք, որ մեր բազմաթիվ տաղանդավոր հայրենակիցներ ծնվել և մեծացել են հենց գյուղերում և փոքր քաղաքներում։ Նրանց համար չստեղծելով որակյալ կրթության հնարավորություններ՝ մենք կկողոպտենք մեր ապագան: Նախաձեռնելու ենք հանրապետության և օտարերկրյա լավագույն ուսուցիչների կողմից ամբողջ հանրապետությունում որակյալ տեսադասերի հասանելիության ապահովում։

Իրականացնելու ենք կրթական ծրագրերի վերանայում՝ հատուկ շեշտելով պրակտիկ գիտելիքների ստացումը և քննադատական մտածողության ձևավորումը: Հանրակրթական ծրագրերում ներառելու ենք ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրեր՝ հնարավորինս մեծացնելով բնագիտական առարկաների, մաթեմատիկայի և օտար լեզուների դասաժամերը։
Բուհական համակարգում էական քայլեր ենք անելու կրթության որակի և աշխատանքի շուկա մուտք գործող երիտասարդների պրոֆեսիոնալ հմտությունների և գիտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ: Ցանցային համալսարանների և գիտակրթական համալիրների ձևավորման միջոցով 2017 թվականի ընթացքում սկիզբ ենք դնելու ԲՈՒՀ-գիտահետազոտական կազմակերպություն համագործակցության ապահովման գործընթացին։

Սփյուռքի հետ հարաբերություններում կարևորում ենք Հայաստանի Հանրապետության՝ որպես համայն հայության կենտրոնի, բոլոր հայերի հայրենիքի դերի բարձրացումը։ Այդ ուղղությամբ նախատեսում ենք իրականացնել սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև համահայկական կառույցների հետ համատեղ մշակել հայապահպան ծրագրեր։ 

Պետություն-մասնավոր համագործակցության ոլորտում առանձնահատուկ է սփյուռքի ներուժի օգտագործումը: Բազմաթիվ ոլորտներում սփյուռքի մեր հայրենակիցներն ունեն հարուստ փորձառություն և գիտելիքներ, որոնց փոխշահավետ ներդրումը կարող է ստեղծել հասարակական նոր որակներ, առաջ բերել նոր գաղափարներ, ներմուծել մշակութային նոր ձևաչափեր, բերել նոր աշխատանքային մշակույթ, ստեղծել գլոբալ մրցունակ ապրանքներ և ծառայություններ: Կառավարությունը կնախաձեռնի սփյուռքի գործարար ներուժը ներգրավող միջոցառումներ և նախագծեր: Կարևոր է նաև մեր սփյուռքի հայրենակիցներին «մեկ պատուհանի» սկզբունքով խորհրդատվական ծառայությունների մատուցումը:

Մշակույթի ոլորտում մեր հիմնախնդիրն է ազգային մշակութային արժեքների իմացությունը և պահպանումը՝ միաժամանակ այլ մշակույթների նկատմամբ բաց լինելու և լավագույն արժեքների փոխառնելու պատրաստակամությամբ: Մեր բազմադարյա պատմությունը վկայում է, որ մշակութային շփումների, այլոց արժեքների նկատմամբ բաց և տոլերանտ լինելու շնորհիվ մեր մշակույթը միայն հարստացել է, դարձել ավելի կենսունակ և հզոր: Միջազգային շփումների խրախուսման նպատակով նախատեսում ենք աջակցություն՝ միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման և երիտասարդների շարժունակության խթանման համար:
Կարևոր է ոչ միայն աշխարհից վերցնելը, այլև աշխարհին տալը: Հայաստանի ճանաչելիության և մշակութային արժեքների պահպանման համար կարևորում ենք պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանումը։ Այդ նպատակով 2017 թվականին պլանավորում ենք ստեղծել թանգարանների վիրտուալ տեղեկատվական համակարգեր: Կարևորում ենք նաև շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական ունակությունների զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացումը, ազգային փոքրա-մասնությունների մշակույթը ներկայացնելու համար նպաստավոր պայմանների ապահովումը, այդ լեզուներով գրքերի և պարբերական մամուլի հրատարակման համար աջակցության ցուցաբերումը:

Բնապահպանության ոլորտում մեր խնդիրն է Հայաստան աշխարհի ունիկալ բնության պահպանումը և այն վաղվա սերնդին փոխանցումը։ Մասնավորապես, պլանավորում ենք խստացնել ընդերքի շահագործման, ինչպես նաև բնական պաշարների վերականգնման ու վերարտադրության նկատմամբ վերա-հսկողությունը:
Մեր հասարակության համար խիստ կարևոր է առողջ ապրելակերպի և մասսայական սպորտի քարոզումը: Ամեն օր մեր երկրում պետք է ավելանա սպորտով և ֆիզկուլտուրայով զբաղվողների թիվը։ Այս նպատակով մշակելու ենք մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի Ազգային ծրագիր։ Հանրակրթական ծրագրերում քարոզելու ենք և ներդնելու ենք ֆիզիկական կրթության զարգացում և առողջ ապրելակերպի ժամանակակից մոտեցումներ ու պահանջներ: Ֆիզկուլտուրայի դասերը պետք են լինեն յուրաքանչյուր դպրոցում և պարտադիր»։

Ելույթի վերջում կառավարության ղեկավարն ասաց. 

«Մենք գիտակցում ենք մեծ պատասխանատվությունը, որը դրվել է կառավարության վրա:

Ակնհայտ է, որ առանց մեր ժողովրդի լայն շերտերի ակտիվ մասնակցության կառավարության համար չափազանց դժվար կլինի հասնել ծրագրված արդյունքներին: Մենք ակնկալում ենք Ձեր օգնությունն ու աջակցությունը: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին և բոլոր նրանց, ովքեր պարզապես անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ՝ մասնակից լինել և դրսևորել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում: Շնորհակալ կլինենք Ձեր խորհուրդների, նախաձեռնությունների և նոր առաջարկների համար: Հրավիրում ենք նաև զանգվածային լրատվամիջոցներին կառավարության քայլերը ակտիվ և օբյեկտիվ լուսաբանելու։ Մենք ունենք ժողովրդին մեր ձեռքբերումներն ու թերացումները  ճշմարտացի ներկայացնելու Ձեր օգնության կարիքը և ամեն կերպ աջակցելու ենք ազատ ու անաչառ լրատվամիջոցների կայացմանը: Աշխատանքում կլինենք անկեղծ, հետևողական, քննադատություններին արձագանքող, ուշադիր և պատրաստակամ՝ բոլոր առողջ մտքերը կյանքի կոչելու:

Հրավիրում ենք բոլորին՝ ներդրողներին, մասնագետներին, արվեստագետներին, գիտնականներին, հողի մշակներին, մասնակցելու Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացմանը՝ մեր երազած երկրի կառուցմանը։ Մենք լավատեսական տրամադրությամբ և վճռականությամբ պետք է ձեռնամուխ լինենք մեր հայրենիքի կերտմանը: Ուժեղ, գրավիչ, ապագային վստահորեն նայող երկիր կառուցելու գործում հուսահատությունն ու հուսալքությունը, մեկս մյուսի նկատմամբ անհանդուրժողականությունն օգտակար չեն: Ես վստահ եմ մեր ժողովրդի լավատեսության և կամքի ուժի վրա, վստահ եմ, որ միասնաբար և համախմբված մենք կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն:

Մենք պետք է միասին անցնենք պատվաբեր գործին՝ երկրի երկարաժամկետ զարգացման համար ամուր հիմքեր ստեղծելուն: Մենք ամեն օր միասին կարձանագրենք քայլեր, որոնք մեզ էլ ավելի կմոտեցնեն մրցունակ, տնտեսապես կայուն, ազգային արժեքների վրա հիմնված, հզոր և արդար Հայրենիք ունենալուն։

Վստահ եմ, որ քրտնաջան և անմնացորդ աշխատանքի դեպքում հաջողությունը կուղեկցի մեզ»: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:33
2010 թ.-ին կրկին հաստատվեց, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «2010թ. դեկտեմբերի 1-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված ԵԱՀԿ գագաթաժողովի բացման...
Աղբյուր` Panorama.am
23:20
Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը, ով...
Աղբյուր` Panorama.am
23:13
Նա մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է  «Նիկոլին իրականում ոչինչ պետք չէ համոզել կամ ապացուցել։ Նա մի ողջ հասարակություն փորձում է...
Աղբյուր` Panorama.am
23:00
Գլխներիս պատիժ չբերեինք, որ հետո ստիպված լինեինք մարսել ոճիրը. Տարոն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը գրում է. «Մի զարմացեք, երբ հանցագործություն կատարած անձինք (և...
Աղբյուր` Panorama.am
22:52
Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին
Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ, գրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ ...
Աղբյուր` Panorama.am
22:38
Մայր Տաճար էր բերվել հանուն Քրիստոսի առաջին նահատակի մասունքակիր աջը. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն։ «Դեկտեմբերի 23-ին՝...
Աղբյուր` Panorama.am
22:26
Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին: «Նախագահ Քոչարյանը վաղուց չի...
Աղբյուր` Panorama.am
22:06
Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
21:48
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները...
Աղբյուր` Panorama.am
21:30
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը հայտնվել է մայթին
Նախորդ օրը՝ եկտեմբերի 22-ին, ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}