Խաղի կանոնները բոլորի, նաև Սամվել Ալեքսանյանի համար, լինելու է նույնը. Կարեն Կարապետյան
«Ինձ հրավիրել է վարչապետ աշխատել Սերժ Սարգսյանը, և ես նրան շատ հարգալից եմ վերաբերվում», -այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Պատգամավորը հետաքրքրվում էր Կարապետյան-Սարգսյան հարաբերություններից։ Նաև հարցրեց, թե ինչպե՞ս է վարչապետը վերաբերվում մոնոպոլիաներին, ոնց է պայքարելու դրանց դեմ։
«Սամվել Ալեքսանյանի մոնոպոլիան օրինակա՞ն է ձևավորվել, թե՞ ոչ օրինական: Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող բանանի ներկրման մենաշնորհը օրինակա՞ն է, թե՞ ոչ օրինական», -հետաքրքրվեց պատգամավոր Փաշինյանը։
«Ո՞նց եմ պայքարելու Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի և այլոց մոնոպոլիաների դեմ, շատ պարզ՝ խաղի կանոները լինելու են բոլորի համար նույնը։ Իսկ թե ո՞նց են նրանց մոնոպոլիաները առաջացել, այս պահին, ճիշտն ասած, ինձ հետաքրքիր չի։ Բայց ասեմ՝ լինելու է բաց դաշտ, ով այդ ոլորտում կլինի հաջողակ, ժամանակը ցույց կտա», -պատգամավորին արձագանքեց վարչապետը։
Պատգամավորի մոտ հարց առաջացավ. «Այսինքն Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին դաշտը փա՞կ է եղել»։
Ի պատասխան Կարեն Կարապետյանը նկատեց, որ չի բացառում, որ նախկինում «ադմինիստրատիվ միջամտություն եղել է»։
Հարակից հրապարակումներ`
- Արդյ՞ոք կարելի է ենթադրել, որ աջակցության ակնկալիք ունեք միայն ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից. Պատգամավորը՝ վարչապետին
- Ինչո՞ւ են ներդրումները ֆանտաստիկ ցածր. Հարց վարչապետին
- Քոքոբելյանի պահանջը կառավարության ծրագրից
- ՃՈ-ի ֆունկցիան չպետք է լինի շատ տուգանք հավաքելը, անբարենպաստ վայրերում կամերա դնելը. Վարչապետ
- Մենք գիտակցում ենք մեծ պատասխանատվությունը, որը դրվել է կառավարության վրա. Կարեն Կարապետյան
- Երկրից չեն գնում, եթե երկրում լավ ու արդար է ապրելը և վաղվա օրվա նկատմամբ հավատ ու հույս կա. Վարչապետ
- Պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի. Կարեն Կարապետյան
- Կառավարության առջև դրված է պահանջ՝ իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան