Հալեպում «հումանիտար դադար» է
Հալեպում ուժի մեջ է մտել «հումանիտար դադարը»: Այն կշարունակվի մինչև տեղի ժամանակով 19:00-ն: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Սիրիական կառավարությունը նախապես հայտարարել էր, որ Հալեպի մի քանի շրջանում իրենց դիրքերից զորքերը հետ են քաշելու, որպեսզի «թույլ տրվի գրոհայիններին լքել Հալեպի արևելյան թաղամասերը հատուկ ստեղծված միջանցքների միջոցով»:
Արդյունքում «բոլոր միջոցառումներն արվել են, որպեսզի առանց խոչընդոտի իրականացվի խաղաղ բնակչության և վիրավորների տարհանումը, նաև ապահովվի արևելյան շրջաններից զինված գրոհայինների դուրս գալը»:
SANA-ն հայտնել էր, որ մարդկանց խմբերը և անզեն գրոհայինները դուրս են եկել քաղաքից արդեն գիշերը: Նրանց մեջ կան վիրավորներ և հիվանդներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան