ՄԱԿ-ն ակնկալում է, որ հումանիտար դադարը կտևի չորս օր
ՄԱԿ-ը հաշվարկում է, որ Հալեպի արևելյան շրջանում հումանիտար դադարը կտևի չորս օր և կօգնի հարյուրավոր վիրավորների և հիվանդների տարհանել նրանց ընտանիքների հետ միասին: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի օգնական Յան Էգելանը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը միայն այսօր է ստացել տարհանում անցկացնելուն ՌԴ-ի, Դամասկոսի և զինված ընդդիմության համաձայնությունը և հուսով է, որ «առաջին բժշկական տարհանումները կսկսվեն վաղը և ՄԱԿ-ի ու բժշկական կազմակերպությունների կողմից կկազմակերպվեն Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի և ոչ կառավարական կազմակերպությունների հետ գործընկերությամբ»:
Էգելանը նշել է, թե ՄԱԿ-ն ակնկալում է, որ հումանիտար դադարը կտևի չորս օր՝ ամեն օր 11-ական ժամ: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը մտադիր Է այդ օրերին նաև Հալեպ ուղարկել դեղորայք և պարենամթերք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան