Մոուտինյուն չի մասնակցի «Մոնպելյեի» հետ խաղին
«Մոնակոյի» պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Մոուտինյուն վնասվածք է ստացել ԲԿՄԱ-ի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում, որում գրանցվել է 1։1 հաշիվ։ 30-ամյա կիսապաշտպանը խաղադաշտից հեռացել է 41-րդ րոպեին։ Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, պորտուգալացին աջ ազդրի վնասվածք ունի, որի լրջության աստիճանն ու վերականգնման ժամկետները դեռ պարզ չեն։
Ամենայն հավանականությամբ, Մոուտինյուն չի կարողանա մասնակցել «Մոնպելյեի» հետ Ֆրանսիայի առաջնության հանդիպմանը։
Ընթացիկ մրցաշրջանում Մոուտինյուն 9 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի առաջնությունում, որոնցում խփել է 1 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում