ՀՅԴ-ականները գանահատում են կառավարության ծրագիրը
ՀՅԴ-ն մի քանի քննարկում է ունեցել կառավարության ծրագրի մշակման ժամանակ, հանդիպել է վարչապետի հետ՝ ավելի մանրամասն խոսելու ծրագրի մաին,- լրագրողների հետ հանդիպման ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Մեր երկրի այսօրվա իրավիճակը ծրագրում համարձակ, շիտակ ախտորոշված է՝ առանց ինքնախաբեության, թաքցնելու: Երբ որ ճիշտ ախտորոշում ես կատարում, լուծելիք խնդիրներն էլ հնարավորինս ճշգրիտ են ձևակերպվում: Համարձակ և հավակնոտ, գործնական ծրագիր է՝ լրիվ համարժեք իրավիճակին»,- նշեց նա:
Ա.Վարդանյանի խոսքով՝ ծրագրում ներառված են իրենց կողմից տարիներ շարունակ բարձրաձայնված հիմնախնդիրների առնվազն 90 տոկոսը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենց ակնկալիքն այս ծրագրից երկուսն էր՝ ադեկվատ լիներ ստեղծված իրավիճակին, ադեկվատ լիներ մինչև հիմա ձեռք բերված համաձայնություններին:
«Այս երկու ադեկվատությունը տեսնում ենք»,-ընդգծեց նա:
Ա. Ռուստամյանի գնահատմամբ՝ ծրագրում ճիշտ արձանագրված են այն խնդիրները, որոնք խոչընդոտում են երկրի զարգացմանը, կան նորարարական մոտեցումներ:
Հարակից հրապարակումներ`
- Մենք գիտակցում ենք մեծ պատասխանատվությունը, որը դրվել է կառավարության վրա. Կարեն Կարապետյան
- Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016թ-ի ծրագիրը