ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է «Գործի մարդիկ» համալիր փաթեթային առաջարկը
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է «Գործի մարդիկ» արտոնյալ սպասարկման համալիր ծրագիրը հետևյալ խոշոր հատվածների կազմակերպությունների աշխատակիցներին, հաշվի առնելով նրանց գործունեության առանձնահատկությունները.
• ՏՏ ընկերություններ, հեռահաղորդակցության օպերատորներ,
• Պետական ուժային կառույցները (բացի զորամասերից), նախարարություններ, այլ պետական հաստատությունները,
• Կրթության ոլորտ՝ դպրոցներ, բուհեր, ուսումնարաններ, քոլեջներ,
• Առողջապահության ոլորտ՝ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, բժշկական հիմնարկներ, ատամնաբուժարաններ:
«Գործի մարդիկ» ծրագիրը հնարավորություն է ընձեռում փաթեթի սեփականատերերին ստանալու.
• անվճար աշխատավարձային քարտ,
• սպառողական վարկեր/օվերդրաֆտեր/վարկային քարտեր` Բանկի ստանդարտ տոկոսադրույքից մինչև -7% արտոնությունով,
• դժբախտ պատահարներից ապահովագրություն՝ արտոնյալ պայմաններով,
• անվճար միացում SMS բանկինգ և Ինտերնետ բանկինգ ծառայություններին,
• մինչև 3 % շահութաբերություն քարտերի դրական մնացորդի վրա:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ «Գործի մարդիկ» ծրագրի ձևակերպման պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկություններ Դուք կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում, զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատու ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am: