Վալերի Գազզաև. «Միացյալ առաջնության անցկացման գաղափարը հիանալի է»
Հայտնի մարզիչ, Ռուսաստանի քառակի չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի գավաթի տիրակալ Վալերի Գազզաևը, ով այս տարվա հոկտեմբերին ընտրվել է Պետական դումայի պատգամավոր և դարձել սպորտի կոմիտեի նախագահի տեղակալը, «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում շեշտել է, որ ոչ մի զարմանալի բան չկա, թե ինչու են եվրոպական երկրները խոսում առաջնությունների միավորման մասին։ Հիշեցնենք, որ «Կոպենհագենը», կապված Չեմպիոնների լիգայում կատարվելիք բարեփոխումների հետ, պատրաստակամություն է հայտնել դուրս գալ իր երկրի ազգային լիգայից՝ Ատլանտյան միացյալ լիգա ստեղծելու համար, որում հանդես կգան Հոլանդիայի, Բելգիայի, Շոտլանդիայի, Նորվեգիայի ու Շվեդիայի թիմերը։ Իսկ ՈՒԵՖԱ-ի նոր նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խորհում է բալկանյան որոշ՝ Սերբիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի, Չեռնոգորիայի ու Ալբանիայի ակումբների համար հատուկ լիգայի ստեղծման մասին։
«Միշտ ասել եմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միացյալ առաջնության անցկացման գաղափարը հիանալի է։ Եվ դրան չհաջողվեց հասնել հայտնի պատճառներով, որոնք կախված չէին մեզանից։ Միավորման դեպքում մեր լիգան Եվրոպայի լավագույն եռյակում կլիներ։
Նրանում, որ եվրոպական երկրները խոսում են միավորման մասին, ոչ մի զարմանալի բան չկա։ Մենք այդ աշխատանքն սկսել ենք 2012 թ., իսկ ՈՒԵՖԱ-ում այդ գաղափարին միայն հիմա են հանգում։ Այո, նախագծերի ձևաչափերը տարբեր են, սակայն էությունը մեկն է. տարբեր երկրների ակումբների միավորումը միանգամայն այլ հնարավորություններ կտա կոմերցիոն ու հեռուստատեսային իրավունքների իրացման, գովազդային շուկայի ընդլայնման, լսարանի ընդլայնման, մարզական բաղադրիչի բարձրացման, ֆուտբոլի ու մրցակցության որակի համար»,- նշել է Գազզաևը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում