«Ֆեներբախչեի» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Ինքնաթիռը, որում գտնվել են «Ֆեներբախչեի» ֆուտբոլիստները, ստիպված էր վթարային վայրէջք կատարել թռչնի պատճառով, որը հարվածել էր դիմային ապակուն։
«Ֆեներբախչեն» ուղևորվում էր Մանչեսթեր՝ «ՄՅու»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումն անցկացնելու համար։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, օդաչուները որոշել են վթարային վայրէջք կատարել Բուդապեշտում։
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Ֆեներբախչե» հանդիպումը կկայանա այսօր, «Օլդ Տրաֆֆորդ» մարզադաշտում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 23։05-ին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում