Խոշոր բողոքի ցույց Արգենտինայում՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների
Չորեքշաբթի օրը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելով երկրում կանանց նկատմամաբ իրականացվող բռնությունների բարձր մակարդակի դեմ:
Ինչպես փոխանցում է The Washington Post-ը, ցույցին նախորդել է 16-ամյա Լուսիա Պերեսի դաժան սպանության դեպքը: Երիդասարդ աղջիկը սպանվել էր այս ամսվա սկզբին՝ մի խումբ անձանց կողմից բռնաբարության և ֆիզիկական խոստանգումների ենթարկվելով:
Բազմահազարանոց ցույցը կազմակերպվել էր կանանց իրավապաշտպան խմբերի կողմց՝ սոցկայքի միջոցով՝ օգտագործելով «այլևս ոչ մի զոհ» և «սև չորեքշաբթի» կարգախոսները:
Ինչպես հայտնի է անցյալ տարվա ընթացքում Արգենտինայում 275 կին է բռնությունների զոհ դարձել, որից 40-ի դեպքում կանայք ոստիկաններին պարբերաբար տեղեկացրել էին տղամարդկանց կողմից հարձակումների ենթարկվելու դեպքերի մասին:
Կանանց նկատմամբ բռնությունների դեմ ուղղված նմանատիպ ցույցեր նաև տեղի են ունեցել լատինամերիկյան մյուս երկրներում, մասնավորապես Մեքսիկայում, Բոլիվիայում, Չիլիում, Պարագվայում և Ուրուգվայում: