Ռոնալդուն աշխատանքի է ընդունել իր նախկին ընկերուհուն
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն աշխատանքի է ընդունել մի աղջկա, ում հետ նախկինում հանդիպել է: Մարիսա Մենդեշը կկատարի ֆուտբոլիստի սոցիալական ցանցերում առկա էջերի համակարգումը: Պորտուգալացի ֆուտբոլիստի հետևորդների թիվն արդեն անցել է 200 մլն-ը: Այս մասին տեղեկացնում է life.ru-ն:
Հավելենք, որ 25-ամյա Մարիսան Ռոնալդուի գործակալի` 50-ամյա Ժորժե Մենդեշի աղջիկն է: Նախորդ տարի մամուլը բուռն քննարկում էր Մարիսայի և Քրիշտիանուի ինտիմ կապը, սակայն զույգն այդպես էլ իրենց մտերմության մասին լուրը չհաստատեց:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում