Հայաստանի հավաքականը նահանջել է 13 տեղով
Հոկտեմբերի 20-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նահանջել է 13 տեղով և զբաղեցնում է 125-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Դասակարգման աղյուսակը գլխավորում է Արգենտինայի ընտրանին` վաստակած 1621 միավորով, Գերմանիան երկրորդն է` 1465, Բրազիլիան եզրափակում է լավագույն եռյակը` 1410 միավոր:
Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական խմբային փուլի Հայաստանի հավաքականի մրցակիցներից լավագույն արդյունքն ունի Լեհաստանի ընտրանին, որը 1029 միավորով 15-րդ տեղում է: Ռումինիան 34-րդն է, Դանիան` 50-րդը, Մոնտենեգրոն` 56-րդը, Ղազախստանը` 90-րդը: