Շոտլանդիայում հրապարակվել է անկախության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ օրինագիծը
Շոտլանդիայում հրապարակվել է անկախության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ օրինագծի առաջին տարբերակը: «Ռիա նովոստի»-ն, հղում կատարելով Ռոյթերզին, հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը:
Աղբյուրի փոխանցմամբ, Ստերջենը շեշտել է, որ հանրաքվեի անցկացումը «բավական հավանական է»: Այնուհանդերձ, օրինագիծը կրում է առաջին հերթին խորհրդատվական բնույթ և չի որոշում հանրաքվեի անցկացման ժամկետը:
Ստերջենի խոսքով, Շոտլանդիայի կառավարությունն ընտրվել է՝ հաշվի առնելով «շփումների հնարավորությունը հանրաքվեի անցկացման հարցում, եթե իրավիճակը արմատապես փոխվի. օրինակ՝ եթե Շոտլանդիային կփորձեն դուրս բերել ԵՄ կազմից՝ իր կամքին հակառակ»:
Նախարարը հայտարարել է, որ «Բրեքսիտը» և Շոտլանդիայի տնտեսությանը դրանից սպասվող կորսուստները հանդիսացան օրինագծի հրապարակման և դրա շուրջ քննարկումների հիմնական պատճառը:
Նշենք, որ 2014թ.-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով Շոտլանդիայի բնակչության 55%-ը կողմ արտահայտվեց Միացյալ թագավորության կազմում մնալուն, այնուհանդերձ «Բրեքսիտից» հետո Շոտլանդիայում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ անհրաժեշտ է անցկացնել նոր հանրաքվե:
Նիկոլա Ստեջենը ասում է, թե Միացյալ թագավորությունը դադարել է լինել այն երկիրը, որի կազմում շոտլանդացիները 2014թ.-ին որոշեցին մնալ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան