Ահաբեկիչները Հալեպում կրակել են մարդասիրական միջանցքի վրա
Սիրիայի Հալեպ քաղաքի Բուսթան ալ-Քասր շրջանում ահաբեկչները ականանետերով և փոքր զենքերով կրակ են բացել մարդասիրական միջանցքի վրա: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն:
Նշվում է, որ այն վայրից, որտեղից որ պետք է դուրս գային խաղաղ բնակիչները, պայթել է վեց ական: Բացի դրանից, ահաբեկիչները կրակ են արձակել նաև հսկող անցակետի ուղղությամբ: Զինյալների և մարդասիրական միջանցքի միջև հեռավորությունը չի գերազանցում 200 մետրը:
Աղբյուրը գրում է, որ Հալեպի հյուսիսում գտնվող հումանիտար միջանցքներում իրավիճակը հանգիստ է, տարհանում դեռևս չի սկսվել:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում «հումանիտար դադար» է
- Շոյգուն հայտարարել է Հալեպում ավիահարվածները դադարեցնելու մասին
- Բրիտանիան կսահմանափակվի Սիրիայում մարդասիրական օգնության մասնակցությամբ
- Հալեպում ևս չորս մարդասիրական միջանցք է բացվել
- Մարդասիրական միջանցքով տասնյակ ընտանիքներ են լքել Հալեպի արևելյան շրջանները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան