Կառավարությունն իր նոր ծրագրում տնտեսական մրցակցությունը չի դիտարկում որպես լուրջ խնդիր. ՀԺ
Մինչ ՀՀ կառավարությունը հայտարարում է փոփոխությունների մասին, հավակնոտ ծրագիր է մշակում ու ներկայացնում հանրությանը, մեր տնտեսության մոնոպոլիզացիայի աստիճանը ոչ մի կերպ չի նվազում ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. Գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Օրերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց սպառողական գների վերաբերյալ սեպտեմբերյան զեկույցը, որի համաձայն շաքարավազի մեկ կիլոգրամը Հայաստանում արժեցել է 385 դրամ։ Նույն ամսի ռուսաստանյան սուպերմարկետներում շաքարավազի միջին գինը կազմել է 370 դրամ, իսկ որոշ ցանցերում այն արժեցել է նույնիսկ 340 դրամ։ Այսինքն՝ մրցակցության իսպառ բացակայության պատճառով ՀՀ-ում շաքարավազը մինչև 15 տոկոս թանկ է, քան ՌԴ-ում, որի հետ մենք մաքսյին սահման չունենք, և գտնվում ենք միևնույն տնտեսական տարածքում։
Բանանի գինը այդ նույն ամսին Հայաստանում եղել է 883 դրամ, մինչդեռ ՌԴ-ում դրա գինը, ըստ ռուսական մասնագիտացված կայքերի, եղել է 500-550 դրամ կամ ավելի քան 30 տոկոս էժան։ Միասնական տնտեսական տարածքի տրամաբանությունը և բովանդակությունը, հուշում է, որ Հայաստանում ազատ մրցակցության պայմաններում գների այսպիսի տարբերությունը պարզապես բացառվում է։ Իսկ կառավարությունը իր նոր ծրագրում տնտեսական մրցակցությունը նույնիսկ չի էլ դիտարկում որպես լուրջ խնդիր»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան