ՊԵԿ նորանշանակ նախագահը կադրային փոփոխություններ է սկսել. «Հրապարակ»
ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը սկսել է կադրային փոփոխությունները: «Հրապարակ»-ին լավատեղյակ աղբյուրից հայտնի է դարձել, որ աշխատանքից ազատվել է Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Արտակ Անդրեասյանը:
«Նրան նախկին նախագահ Հովիկ Հովսեփյանը ՊԵԿ էր բերել նախագահի վերահսկողական ծառայությունից: Արտակ Անդրեասյանն «Արդշինինվեստբանկի» նախկին կառավարիչ Արամ Անդրեասյանի որդին է»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա