
Մերկելը՝ Սիրիայի հարցով հանդիպման մասին. «Կոշտ և դժվար բանակցություններ էին»
Բեռլինում Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի առաջնորդների բանակցությունները Սիրիայի հարցով եղել է կոշտ և դժվար: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ բանակցությունների արդյունքների մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նա նշել է, որ խաղաղ բնակչությանն ահաբեկիչներից առանձնանցնելու համար անհրաժեշտ է դադարեցնել ռմբակոծությունը Սիրիայում:
«Ռմբակոծությունն անմարդկային է: Մենք վստահ ենք, որ հնարավոր չէ բաժանել ահաբեկիչներին և խաղաղ բնակչությանը, երբ նման ռմբակոծություններ են լինում»,- ասել է Գերմանիայի կանցլերը: