Երեքշաբաթյա ժամկետում վարչապետին պետք է ներկայացվի ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակը
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի Աշոտ Մանուկյանը երեքշաբաթյա ժամկետում պետք է ներկայացնի ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակի համալիր վերլուծություն՝ ըստ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարության:
«Մասնավորապես, ներկայացնել տրված թույլտվություններն՝ ըստ հանքավայրի, տրված թույլտվությունների համապատասխան կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման իրավիճակը, պայմանագրային պարտավորությունների նկատմամբ օրենքով նախատեսված գործիքակազմը և դրան համապատասխան մոտեցումները: Հանձնարարականի իմաստը, կարծում եմ պարզ է»,- ասաց վարչապետը՝գործադիրի այսօրվա նիստում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին