ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Հալեպի հետ կապված ոչ պաշտոնական նիստ կանցկացնի
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այսօր ոչ պաշտոնական նիստ կանցկացնի Սիրիայի շուրջ, որի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի Հալեպի իրադրությանը, որտեղ ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Սիրիայի կողմից հայտարարված հումանիտար դադարը:
Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ հանդիպումն անցկացվում է Կանադայի ու ևս 69 պետությունների նախաձեռնությամբ, որոնք ստորագրել են ԳԱ-ի 71-րդ նստաշրջանի նախագահ Փիթեր Թոմսոնին ուղղված դիմումը:
Նամակի համահեղինակները կոչ են արել միջազգային հանրակցությանը:
«Կատարել զանգվածային գազանություններից ու անիմաստ բռնությունից սիրիացիներին պաշտպանելու իր պարտավորությունները»,- ասված է ՄԱԿ-ին առընթեր Կանադայի մշտական ներկայացուցչության պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:
Նիստում ելույթ կունենան համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Սիրիայի խնդրով նրա հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան, ովքեր կզեկուցեն երկրում տիրող իրադրության և արյունահեղության դադարեցման նպատակով գործադրվող ջանքերի մասին:
Կանադայի ԱԳ նախարար Ստեֆան Դիոնը հայտարարել է, որ Կանադայի կողմից միջոցառմանը մասնակցելու նպատակն է ՄԱԿ-ին կենտրոնացնել սիրիացիներին պաշտպանելու համար:
«Մենք խորապես անհանգստացած ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունակ չեղավ արձագանքել սիրիացիների հսկայական հումանիտար կարիքներին, նաև դադարեցնել քաղաքացիական անձանց վրա հարձակումները Հալեպում և Սիրիայի այլ մասերում: Այս ողբերգության զոհերն արժանի են, որ ձեռնարկվեն գործողություններ, ներառյալ մարտական գործողությունների դադարեցման՝ ստուգելի և պարտադիր ռեժիմի հաստատումը, լիակատար ու առանց արգելքի հումանիտար մուտքի ապահովումը և բանակցությունների վերսկսումը», - հայտարարել է Կանադայի ԱԳ նախարարը՝ Գլխավոր ասամբլեայում կայանալիք քննարկումներից առաջ:
Հարակից հրապարակումներ`
- Ահաբեկիչները Հալեպում կրակել են մարդասիրական միջանցքի վրա
- Հալեպում «հումանիտար դադար» է
- Մերկելը՝ Սիրիայի հարցով հանդիպման մասին. «Կոշտ և դժվար բանակցություններ էին»
- Շոյգուն հայտարարել է Հալեպում ավիահարվածները դադարեցնելու մասին
- Սեպտեմբերի սկզբից Հալեպում զոհվել է ավելի քան 130 երեխա
- Պուտինը ստորագրել է Սիրիայում ռազմական ավիացիա տեղակայելու մասին համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան